Մատչելիության հղումներ

Մադրիդում մեկնարկում է կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը


Կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի ամենամյա համաժողովի մասնակիցները, Իսպանիա, 2-ը դեկտեմբերի, 2019թ.
Կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի ամենամյա համաժողովի մասնակիցները, Իսպանիա, 2-ը դեկտեմբերի, 2019թ.

Մադրիդում այսօր մեկնարկում է կլիմայական փոփոխություններին նվիրված ՄԱԿ-ի ամենամյա համաժողովը, որին մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ են մասնակցում:

Նախապես ծրագրվում էր, որ համաժողովը պետք է կայանա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Այդ երկրում ծավալված բողոքի գործողությունների պատճառով, սակայն, համաժողովը վերջին պահին տեղափոխվեց Իսպանիա:

«Մենք այստեղ ենք, որովհետև ՄԱԿ-ի վերջին զեկույցը վկայում է` եթե մենք չփոխենք մեր գործելաոճը, գլոբալ տաքացման վտանգն ավելի քան իրական կլինի: Այն պնդումը, թե երկրագնդի միջին ջերմաստիճանը մինչև 21-րդ դարի ավարտը կարող է աճել 3 աստիճանով, կարելի է ապացուցված համարել», - համաժողովի մեկնարկին հայտարարել էր Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհի պետությունները պետք է վերջ տան «բնությանը հայտարարված պատերազմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG