Մատչելիության հղումներ

Թրամփը չի մասնակցի իմփիչմենթի լսումներին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի դեկտեմբերի 4-ին Կոնգրեսում կայանալիք հրապարակային լսումներին, որոնք նվիրված են լինելու իր պաշտոնանկության հիմքերի ուսումնասիրությանը: Այդ մասին Ներկայացուցիչների տան Իրավական հարցերի հանձնաժողովին նախօրեին ուղարկված հատուկ գրությամբ տեղեկացրել է Սպիտակ տան իրավաբան Փաթ Չիփոլոնեն:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ իմփիչմենթի լսումներին մասնակցությունից Թրամփը և նրա փաստաբանները հրաժարվում են` «պատշաճ [իրավական] գործընթացի և նախագահի հանդեպ հիմնարար արդարության բացակայության պատճառով»: Չիփոլոնեն չի բացառել, սակայն, որ Թրամփը կարող է մասնակցել հետագայում կազմակերպվելիք լսումներին:

Դրա հետ մեկտեղ՝ Սպիտակ տան փաստաբանը մի շարք պահանջներ է ներկայացրել կոնգրեսական հանձնաժողովների անդամներին, որոնցից առանցքայինը հանրապետականներին լսումներին մասնակցության նպատակով սեփական վկաներ հրավիրելու իրավունք տրամադրելն է:

XS
SM
MD
LG