Մատչելիության հղումներ

Էր Ռիյադը ստանձնում է «Մեծ քսանյակի» նախագահությունը. միջազգային իրավապաշտպան կառույցները կոշտ քննադատում են այդ փաստը


G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայում, 29-ը հուլիսի, 2019թ.
G20-ի գագաթնաժողովը Ճապոնիայում, 29-ը հուլիսի, 2019թ.

Աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 1-ից ստանձնում է G20-ի նախագահությունը՝ հայտարարելով, որ կենտրոնանալու է «կանանց, երիտասարդների իրավունքների ընդլայնման և մոլորակի, կլիմայի պաշտպանության» վրա:

«Մեծ քսանյակի» նախագահությունը նավթով հարուստ թագավորությանն է փոխանցվել մեկ տարի ժամկետով: Գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա նոյեմբերի 21-22-ին Էր Ռիյադում:

Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակից Սաուդյան Արաբիան կոշտ քննադատության է բախվել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի դաժան սպանության համար, որը կազմակերպվել է Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանում անցյալ տարվա հոկտեմբերին:

Թագավորության կոշտ ընդդիմախոսի մարմինը, որը մինչ օրս չի հայտնաբերվել, ինչպես պարզվել է շաբաթներ անց, մասնատվել է: Արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները եզրահանգել են, որ Հաշոգիի սպանության հրամանը տվել է անձամբ թագաժառանգ Մուդամեդ բին Սալմանը:

Միջազգային իրավապաշտպան կառույցները խստորեն քննադատում են «Մեծ քսանյակի» նախագահությունը կոշտ ոտնահարումներով հայտնի, մասնավորապես կանանց իրավունքները կոպիտ խախտող երկրին փոխանցելու փաստը:

«G20-ի առաջնորդները չպետք է շարունակեն անտեսել թագավորությունում առկա մարդու իրավունքների սարսափելի վիճակը հանուն իրենց շահավետ գործնական կապերի», - հայտարարել է Amnesty International հեղինակավոր կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG