Մատչելիության հղումներ

Եվրոպական հանձնաժողովի նոր կազմն այսօր պաշտոնապես սկսել է իր աշխատանքը


Այսօր պաշտոնապես իր աշխատանքն է սկսել Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը՝ Գերմանիայի ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գլխավորությամբ: Նա դարձել է առաջին կինը, ով ղեկավարում է Եվրամիության գործադիր մարմինը:

Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնը, որը ավելի նվազ լիազորություններ ունի, կզբաղեցնի Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը. նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Դոնալդ Տուսկը: Գերմանիայի առաջատար քաղաքական գործիչներից Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կանցլեր Անգելա Մերկելի մերձավոր զինակիցն է:

2000 թվականին նա միացել է Մերկելին նախ կուսակցությունում, ապա կառավարությունում՝ ղեկավարելով Ընտանիքի, կանանց, տարեցների և երիտասարդության հարցերով նախարարությունը, ապա 2009-ին ստանձնել է աշխատանքի նախարարի պաշտոնը: Ռազմական գերատեսչության ղեկավար է նշանակվել 2014-ին` դառնալով Գերմանիայի առաջին կին պաշտպանության նախարարը:

61-ամյա վունդերֆրաուն ծնունդով Բրյուսելից է, յոթ զավակների մայր, նախկինում հաջողակ բժիշկ: Մայրենի գերմաներենին հավասար Ուրսուլա ֆոն դեր Լլայենը խոսում է ֆրանսերեն և անգլերեն:

XS
SM
MD
LG