Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահը Լեոնարդո Դի Կապրիոյին մեղադրում է ամազոնյան անտառները հրդեհելու մեջ


Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին մեղադրում է ամազոնյան անտառները հրդեհելու մեջ: Բրազիլիացի սկանդալային առաջնորդը պնդում է, որ բնապահպանական ակտիվիստը ֆինանսական ներդրում է ունեցել Ամազոնի ջունգլիների հրդեհը կազմակերպելու գործում:

Բոլսոնարուն, սակայն, չի հիմնավորել իր մեղադրանքը: Դի Կապրիոն, ով խոստացել էր հինգ միլիոն դոլար հատկացնել Ամազոնի կանաչապատ տարածքները փրկելու համար, հերքել է այդ մեղադրանքները: Հոլիվուդյան դերասանը, ում գլխավորած կազմակերպությունը զբաղվում է վայրի բնության պաշտպանությամբ, ավելի վաղ հայտարարել էր, որ բնապահպանական աղետները, այդ թվում՝ Ամազոնի անտառների հրդեհը կլիմայի փոփոխության հետևանք են:

Բոլսոնարուն կոշտ քննադատության թիրախում էր հայտնվել այս տարվա օգոստոսին տեղի ունեցած աննախադեպ անտառային հրդեհների պատճառով, որը չէր հաջողվում մարել շաբաթներ շարունակ: Բրազիլիայի առաջնորդը, ով մինչ այդ արդեն տարբեր սկանդալների կենտրոնում էր հայտնվել կանանց, սևամորթների և այլ փոքրամասնությունների հասցեին անընդունելի հայտարարությունների համար, վիրավորական խոսքերով էր արձագանքել ընդդիմախոսների քննադատություններին՝ մասնավորապես Ֆրանսիայի նախագահի հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG