Մատչելիության հղումներ

Հաագայի ոստիկանությունը փնտրում է դանակով անցորդների վրա հարձակում իրականացրած անհայտ անձին


Հաագայի այն փողոցը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, 29-ը նոյեմբերի, 2019թ․
Հաագայի այն փողոցը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, 29-ը նոյեմբերի, 2019թ․

Հաագայում առնվազն երեք մարդ է վիրավորվել առևտրային կենտրոններից մեկում անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով, հայտնում է Նիդերլանդների ոստիկանությունը: Ենթադրաբար 45-50 տարեկան կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հարձակումը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան՝ այսպես կոչված «սև ուրբաթ» օրը, երբ խանութները սովորականից ավելի մարդաշատ են: Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ փախչում քաղաքի ամենաբանուկ այդ փողոցից, որտեղ տեղի է ունեցել հարձակումը:

Հաագայում տեղի ունեցած այս հարձակումը հաջորդել է բրիտանական մայրաքաղաքում՝ Լոնդոնի կամրջում տեղի ունեցած նմանատիպ միջադեպին, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 3-ը՝ վիրավորվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել և սպանել են հարձակվողին: Ավելի ուշ պարզվել է, որ հանցագործը նախկինում ահաբեկչության համար դատապարտված 28-ամյա Ուսման Խանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG