Իրաքում անցած երկու օրում ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումներում սպանվել է առնվազն 27 և վիրավորվել է մոտ 210 բնակիչ:
Առավել ծանր վիճակ է ստեղծվել Նասիրիա ավանում, որտեղ ուժայինները նախօրեին մարտական փամփուշտներ են կիրառել: Այս ընդվզումը վերածվել է Իրաքում ամենաարյունալի բախումների անցցած մի քանի տարվա ընթացքում:
Վերլուծաբանների փոխանցմամբ, հետզհետե ավելի է ընդգծվում շարքային բնակիչների և Իրանի հովանավորությամբ գործող շիա մահմեդական վերնախավի տարաձայնությունների գործոնը:
«ՄԱԿ-ի տվյալներով, հոկտեմբերից սկսված համակարտության ընթացքում զոհերի ընդհանուր թիվը 354 է, վիրավորների թիվը՝ 8104, ամենայն հավանականությամբ, թվերը կաճեն: Մենք վերստին կոչ ենք անում Իրաքի իշխանություններին միջոցներ ձեռնարկել և կանխել անվտանգության կառույցների կողմից ուժի անհամաչափ կիրառումը, անհրաժեշտ է հետաքննել բռնության դեպքերը»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Մարտա Հուրտադոն:
Իրաքում բնակիչները պահանջում եմ սոցիալական ծանր կացության բարելավում և պայքար համատարած կոռուպցիայի դեմ: