Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփն Աֆղանստանից վերադարձավ ԱՄՆ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական օդանավում, արխիվ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական օդանավում, արխիվ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է Աֆղանստան կատարած անակնկալ այցը և վերադարձել է Ֆլորիդա:

Թրամփն Աֆղանստանում հանդիպել է ամերիկացի զինծառայողների հետ և ասել, որ թալիբները ստիպված կլինեն հրադադարի գործարք կնքել:

Թրամփն Աֆղանստանում հանդիպել է նաև նախագահ Աշրաֆ Գանիի հետ և քննարկել է այդ երկրում տևող հակամարտությունը կարգավորելու ուղիները:

Նա մեկնել էր Աֆղանստան ամերիկացի զինծառայողներին գովաբանության օրվա առիթով հանդիպելու և շփվելու համար: Դա նրա առաջին այցն էր Աֆղանստան Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո:

Գովանաբության տոնական շրջանը Թրամփը կանցկացնի Ֆլորիդայում, որտեղեց էլ առաջիկայում կվերադառնա Վաշինգթոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG