Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխող ուժի փոխնախագահի կինը երկրի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել


Ադրբեջանի նորընտիր օմբուդսմեն Սաբինա Ալիևան, 29-ը նոյեմբերի, 2019թ.
Ադրբեջանի նորընտիր օմբուդսմեն Սաբինա Ալիևան, 29-ը նոյեմբերի, 2019թ.

Ադրբեջանի օրենսդիր մարմինն այսօր երկրի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել 39-ամյա Սաբինա Ալիևային, ով հանդիսանում է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության առաջնորդներից պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի կինը:

Մինչ օմբուդսմենի պաշտոնում ընտրվելը Ալիևան զբաղեցնում էր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ադրբեջանի օրենսդիր մարմնի նախկին փոխխոսնակ Յաշար Ալիևի դուստրն ունի իրավաբանական կրթություն։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա լայն հանրությանը հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG