Մատչելիության հղումներ

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի դիմաց


Քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ, 29-ը նոյեմբերի, 2019թ.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 14:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցները կանխել են Սիմոն Ա.-ի (ծնված 1981 թ.) ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG