Մատչելիության հղումներ

«Արսենալի» մարզիչ Ունայ Էմերին հեռացվեց պաշտոնից


Իսպանացի մարզիչ Ունայ Էմերին, արխիվ

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պաշտոնանկ է արել իսպանացի մարզիչ Ունայ Էմերիին:

«Արսենալը» վերջին 7 խաղերում հաղթանակ չի գրանցել, իսկ երեկ Եվրոպայի լիգայի մրցաշարի F խմբում սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

Ոնայ Էմերին 2018 թվականի ամռանն է ստանձնել «Արսենալի» մարզիչի պաշտոնը և 18 ամիս է աշխատել:

«Արսենալի» ղեկավարության այսօրվա որոշմամբ ժամանակավոր մարզիչ է նշանակվել շվեդացի Ֆրեդի Լյունգբերգը:

Նա 1997-2007 թվականներին խաղացել է «Արսենալում», Շվեդիայի հավաքականում, ինչպես նաև մի շարք ուրիշ ակումբներում:

2016 թվականից սկսած մարզել է «Արսենալի» նախ մինչև 15, ապա մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների խմբերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG