Հյուսիսային Կորեան փորձարկել է երկու ծանր հրթիռ, ինչը վկայում է այդ երկրում սպառազինությունների կատարելագործման մասին:
Փորձարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, երբ ԱՄՆ-ում նշում են Գոհաբանության օրը:
Վերլուծաբանների համոզմամբ, այդ փորձարկմամբ նախագահ Կիմ Չեն Ընը հատուկ քաղաքական «ուղերձ» է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Կիմ Չեն Ընն անձամբ ներկա է եղել հրթիռների արձակումներին:
Հարավային Կորեայի զինվորականների փոխանցմամբ, այդ նոր տեսակի հրթիռները սպառնում են ոչ միայն Հարավային Կորեային, այլև Ճապոնիային և Միացյալ Նահանգներին: