Մատչելիության հղումներ

Ստամբուլում Ղրղզստանի նախկին գլխավոր հյուպատոսը ձերբակալվել է Բիշքեկում


Ստամբուլում Ղրղզստանի նախկին գլխավոր հյուպատոս Էրկին Սոպոկով
Ստամբուլում Ղրղզստանի նախկին գլխավոր հյուպատոս Էրկին Սոպոկով

Ստամբուլում Ղրղզստանի նախկին գլխավոր հյուպատոս Էրկին Սոպոկովը ձերբակալվել է Բիշքեկում այն բանից հետո, երբ նրա մեքենան հայտնաբերվել է Ստամբուլում չինացի գործարարի սպանության վայրի մոտակայքում։

Ղրղզստանի պետական անվտանգության գործակալությունը նոյեմբերի 28-ին հայտարարել է նրա ձերբակալության մասին։

Նոյեմբերի 10-ին Ստամբուլում սպանվել է Այերկեն Սաիմաիթը, ով ըստ «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայության և Kloop լրատվական կայքի համատեղ հետաքննության մոտ 700 միլիոն դոլար ապօրինի գումար էր դուրս բերել Ղրղզստանից։

Ղրղզստանի դատախազությունը հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին հետաքննություն է սկսվել՝ պարզելու հետաքննության ընթացքում հայտնաբերված տեղեկությունները, մասնավորապես, որ «անհայտ անձինք բազմիցս սպառնացել են Սաիմաիթին սպանությամբ, ինչը նրան ստիպել է փախչել Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG