Մատչելիության հղումներ

«Անկարան չի կարող համերաշխություն ակնկալել ՆԱՏՕ-ից»․ Մակրոնը հանդիմանել է Թուրքիային


Ֆրանսիայի նախագահը հանդիմանել է Թուրքիային՝ առանց դաշնակիցների համաձայնության, միակողմանի քայլեր ձեռնարկելու համար:

«Անկարան չի կարող համերաշխություն ակնկալել ՆԱՏՕ-ից, երբ հարձակում է սկսում Սիրիայի դեմ և մեզ կանգնեցնում փաստի առաջ», - այսօր Փարիզում հայտարարել է Էմանյուել Մակրոնը:

Հանդիպելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, Մակրոնը նաև պնդել է՝ դաշինքը առաջիկա հանդիպմանը պետք է քննարկի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու՝ Թուրքիայի որոշումը:

«Դաշնակիցները պետք է քննության առնեն՝ արդյո՞ք այդ գործարքը չի հակասում ՆԱՏՕ-ի օդային պաշտպանության համակարգին», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը:

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ շաբաթ Լոնդոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG