Մատչելիության հղումներ

Փոթորիկն ու առատ ձյունը կաթվածահար են արել Կոլորադո նահանգը


ԱՄՆ, արխիվ
ԱՄՆ, արխիվ

ԱՄՆ-ի կենտրոնական մասում գտնվող Կոլորադո նահանգը կաթվածահար վիճակում է ուժեղ քամիների ու առատ ձյան պատճառով: Երեկ քամու արագությունը հասել է ժամում 72 կիլոմետրի:

Նահանգում որոշ ճանապարհներ են փակվել, հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթեր: Հատկապես Գոհաբանության տոնին ճամփորդող մարդկանց պլանները խախտվել են:

Ամերիկայի ավտոմոբիլային ընկերակցության տվյալներով՝ Գոհաբանության տոնին ճամփորդում է մոտավորապես 55 միլիոն ամերիկացի մեքենաներով կամ օդանավերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG