Մատչելիության հղումներ

Զլատան Իբրահիմովիչը Ստոկհոլմի ֆուտբոլային ակումբի բաժնետեր է դարձել


Զլատան Իբրահիմովիչը անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, 2017թ․
Զլատան Իբրահիմովիչը անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, 2017թ․

Շվեդ հայտնի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը Ստոկհոլմի «Համարբի» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր է դարձել: Aftonbladet թերթի հարցազրույցում նա ասել է, որ գնել է AEG Sweden ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը, այդ ընկերությանն է պատկանում ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 47 տոկոսը:

Իբրահիմովիչը վերջին երկու խաղաշրջանում հանդես է գալիս AEG-ին պատկանող LA Galaxy կալիֆորնիական թիմում: Տարեվերջին ավարտվում է նրա պայմանագրի ժամկետը: Շվեդական ակումբում խաղալու տարբերակը 38-ամյա ֆուտբոլիստը բացառել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG