Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի իշխանություններն արգելափակել են Wikipedia-ն


Wikipedia առցանց հանրագիտարանը, արխիվ
Wikipedia առցանց հանրագիտարանը, արխիվ

Թուրքմենստանի իշխանություններն արգելափակել են Wikipedia-ն՝ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մասին հոդվածի թարմացումից հետո: Այս մասին հայտնում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգելքը սահմանվել է, երբ առցանց հանրագիտարանում ավելացվել են դրվագներ Աշգաբատում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների դիվանագիտական նամակագրությունից: Դրանք տարիներ առաջ գաղտազերծել և հրապարակել էր WikiLeaks-ը: Այդ նամակագրությունում թուրքմեն առաջնորդին վերաբերող որոշ կոշտ ձևակերպումներ կան:

«Ազատության» թուրքմենական ծառայությունը նշում է, որ մինչ այդ հոդվածի հրապարակումը Wikipedia-ն Թուրքմենստանում հասանելի էր և համարվում էր երկրում ամենատարածված հարթակներից մեկը:

Թուրքմենստանի իշխանություններն արգելափակել են տեղեկատվության բազմաթիվ անկախ աղբյուրներ, սոցիալական ցանցեր: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Բերդիմուհամեդովին անվանում են «համացանցի թշնամի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG