Մատչելիության հղումներ

Ռուսաստանից կցանկանային հեռանալ 18-24 տարեկան քաղաքացիների 53 տոկոսը․ հարցում


«Լևադա կենտրոնը» հարցում է անցկացնում, արխիվ
«Լևադա կենտրոնը» հարցում է անցկացնում, արխիվ

Ռուսաստանից ներկայումս կցանկանար հեռանալ 18-24 տարեկան քաղաքացիների 53 տոկոսը, վկայում են «Լևադա կենտրոնի» սեպտեմբերյան հարցումների արդյունքները:

Հարցվածները որպես արտագաղթելու հիմնական պատճառ նշում են զավակների ապագայի հարցում անորոշությունը, երկրորդ պատճառը տնտեսական իրավիճակն է, երրորդը՝ արտասահմանում բժշկական ծառայությունների բարձր որակը և Ռուսաստանի քաղաքական կացությունը:

Այս ցուցանիշն առավելագույնն է 2009 թվականից ի վեր:

Ռուսաստանցի երիտասարդների շրջանում մեկնել ցանկացողների թիվը ցածր էր 2014 թվականի մայիսին՝ Ղրիմի բռնակցումից հետո անցկացված հարցումների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG