Մատչելիության հղումներ

Մալիում ուղղաթիռների բախման հետևանքով 13 ֆրանսիացի զինծառայող է զոհվել


Ֆրանսիական զինված ուժերի ուղղաթիռ Մալիում, արխիվ

Մալիում երկու ուղղաթիռների բախման հետևանքով զոհվել է 13 ֆրանսիացի զինծառայող, հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

Ըստ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության՝ ուղղաթիռները Մալիում ռազմական գործողություն էին իրականացնում ծայրահեղական խմբավորումների դեմ:

Սա ֆրանսիական զորքի ամենամեծ կորուստն է 2013 թվականից Աֆրիկայի արևմտյան այդ երկրում ռազմական գործողություններում ներգրավվելուց ի վեր: Ֆրանսիան տվյալ տարածաշրջանում տեղակայել է շուրջ 4 հազար 500 հոգանոց զորախումբ՝ հակազդելու իսլամիստ ծայրահեղականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG