Մատչելիության հղումներ

Թուրքիայում Գյուլենի հետ ենթադրյալ կապերի համար ևս 168 մարդ կձերբակալվի


Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում, 2017թ․

Թուրքիայի իրավապահները Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով 168 հոգու՝ այդ թվում զինվորականների ձերբակալման մասին որոշում են կայացրել:

Անկարան պնդում է, որ 2016 թվականին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը կազմակերպել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Գյուլենը:

Ստամբուլի դատախազության հաղորդագրության համաձայն՝ կասկածյալների թվում են պաշտոնաթող գնդապետներ, ծառայության մեջ գտնվող փոխգնդապետներ, մայորներ, նրանց մի մասն արդեն ձերբակալված են:

Հեղաշրջման փորձին հաջորդած երեք տարիների ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ, շուրջ 150 հազար պետական ծառայողներ ազատվել են աշխատանքից՝ այդ թվում բարձրաստիճան զինվորականներ:

Թուրքիայի արևմտյան դաշնակիցները, իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն դատապարտել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի գործողությունները՝ հայտարարելով, որ իշխանություններն անհաջող հեղաշրջումը օգտագործել են այլախոհությունը խեղդելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG