Մատչելիության հղումներ

Խոշոր կողոպուտ գերմանական թանգարանում


Գերմանիայում «Կանաչ կամար» կոչվող համալիրը, 25-ը նոյեմբերի, 2019թ․
Գերմանիայում «Կանաչ կամար» կոչվող համալիրը, 25-ը նոյեմբերի, 2019թ․

Գերմանական Դրեզդենում թալանել են քաղաքի խոշորագույն թանգարաններից մեկը`«Կանաչ կամար» կոչվող համալիրը: Հանցագործությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան`թանգարանի ցուցասրահների աշխատանքի մեկնարկից մի քանի ժամ առաջ:

Գերմանական մամուլի նախնական գնահատականներով, կողոպտված ցուցանմուշների ընդհանուր արժեքը կարող է գերազանցել մեկ միլիարդ եվրոն: Հանցագործների հիմնական թիրախ է հանդիսացել Եվրոպայում պահվող ադամանդների խոշորագույն հավաքածուն, որի հիմնադիրներից է եղել Սաքսոնիայի թագավորական ընտանիքը:

Թանգարանի աշխատակիցները, սակայն, նշում են, որ հանցագործության պահին թանգարանի գլխավոր ցուցանմուշը` 41 կարատանոց «Կանաչ ադամանդը», ժամանակավորապես գտնվել է Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում:

«Խոսքը ոչ միայն նյութական այլև հոգևոր արժեքների մասին է: Այսօր թալանվել է ողջ Սաքսոնիան: Սա հարձակում է Սաքսոնիայի մշակութային ինքնության վրա: Հատուկ քննչական խումբ է ստեղծվել, որն աշխատում է առևանգված գանձերը վերադարձնելու և հանցագործներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ», - նշում էր Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Ռոլանդ Ֆյոլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG