Մատչելիության հղումներ

Ըստ թուրքական աղբյուրների՝ Անկարան ամբողջությամբ դադարեցրել է հարձակումը Սիրիայում հյուսիսում


Թուրքական և ռուսական զինված ուժերը համատեղ պարեկություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում, նոյեմբեր, 2019թ․
Թուրքական և ռուսական զինված ուժերը համատեղ պարեկություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում, նոյեմբեր, 2019թ․

Թուրքիան չի շարունակում ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Reuters լրատվական գործակալությանն այս մասին տեղեկացրել է Թուրքիայի անվտանգության ուժերին մոտ կանգնած անանուն աղբյուրը:

«Թուրքիան ամբողջությամբ հավատարիմ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող կացության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և չի շարունակում ռազմական հարձակումը», - նշել է Reuters-ի աղբյուրը:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները պնդում էին, որ Մոսկվան և Վաշինգտոնը չեն կատարում Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները` չցանկանալով քրդական ուժերն ամբողջությամբ դուրս բերել թուրք-սիրիական սահմանի երկայնքով ստեղծված անվտանգության գոտուց:

Սիրիայի հյուսիսում Թուրքիան ռազմական գործողությունները էր սկսել հոկտեմբերի 9-ին:

XS
SM
MD
LG