Մատչելիության հղումներ

Իրաքում ցուցարարների և իրավապահների բախման հետևանքով կրկին տասնյակ զոհեր և վիրավորներ կան


Իրաք - Ցուցարարները Բասրայում ճանապարհ են փակել, 19-ը նոյեմբերի, 2019թ․
Իրաք - Ցուցարարները Բասրայում ճանապարհ են փակել, 19-ը նոյեմբերի, 2019թ․

13 ցուցարար սպանվել է և առնվազն 150-ը վիրավորվել երեկ Իրաքում ցուցարարների և իրավապահների բախման հետևանքով։

Ավելի վաղ Բասրայում, որը նավթով ամենահարուստ տարածքներից է, ցուցարարներն անվադողեր էին այրել քաղաքի կենտրոնում՝ կաթվածահար անելով երթևեկությունը հիմնական ճանապարհներով:

Առնվազն 342 մարդ է սպանվել հոկտեմբերի 1-ից ի վեր, երբ սկսվել են բողոքի ցույցերը։ Հազարավոր իրաքցիներ՝ հիմնականում երիտասարդներ, փողոց են դուրս եկել կոռուպցիայի և հանրային ծառայությունների ցածր որակի դեմ բողոքելով։

Միջազգային հանրությունը՝ ներառյալ ՄԱԿ-ը և Միացյալ Նահանգները, դատապարտել է խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG