Մատչելիության հղումներ

«Մոսկվան պետք է դադարեցնի դեմոկրատիան խաթարելու գործելակերպը». Սալիվան


ԱՄՆ դիվանագետ Ջոն Սալիվան, արխիվ
ԱՄՆ դիվանագետ Ջոն Սալիվան, արխիվ

Ամերիկացի դիվանագետ Ջոն Սալիվանն, ով առաջիկայում պետք է ստանձնի Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, Ճապոնիայում «Մեծ քսանի» երկրների արտգործնախարարների հավաքի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Սալիվանը Լավրովին ասել է, որ Վաշինգտոնը ցանկանում է բարելավել Մոսկվայի հետ հարաբերությունները, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը «հրաժարվի դեմոկրատական գործընթացները խաթարելու գործելակերպից և հարգի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հարցով ստանձնած պարտավորությունները»:

ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսն ասել է, որ Սալիվանի և Լավրովի հանդիպումը տեղի է ունեցել Նագոյա քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG