Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Ճապոնիա


Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս, արխիվ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Ճապոնիա: Հանդիպելով կաթոլիկ քահանաներին՝ նա ասել է, թե մանուկ հասակից իրեն ձգել է այդ երկրի մշակույթը:

«Միշտ երազել եմ այցելել Ճապոնիա ու հիմա, Աստծո կամոք, երազանքը հաջողվեց իրականացնել», - ասել է Հռոմի Պապը:

Նա փոխանցել է, որ վաղը կմեկնի Հիրոշիմա և Նագասակի և կաղոթի այդ երկու քաղաքների միջուկային ռմբահարման զոհերի հոգիների համար:

«Ես ուզում եմ հանդիպել նրանց, ովքեր տուժել են մարդկության պատմության այդ ողբերգական դժբախտություններից», - ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը:

Ֆրանցիսկոսը մտադիր է այցելել նաև բնական աղետներից տուժած ճապոնական ավաններ:

Նա Ճապոնիայում ասել է, որ արդի աշխարհի խնդիրներն են միայնակությունը, հուսահատությունը, մեկուսացածությունը, դրանք մարդկանց հասցնում են ինքնասպանությունների:

Ֆրանցիսկոս Պապը Ճապոնիայում ասել է, որ հատկապես երիտասարդները պետք է շատ հոգատար լինեն կարիքի մեջ հայտնված մարդկանց նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG