Մատչելիության հղումներ

Պեկինում է ԱՄՆ քաղաքականության վետերան Քիսինջերը


ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջեր, արխիվ

Չինաստանի փոխնախագահ Վանգ Կիշանը Պեկինում ընդունել է Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, ամերիկյան քաղաքականության վետերան Հենրի Քիսինջերին:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և համաշխարհային հիմնախնդիրները:

Վանգն ասել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն ամբողջ աշխարհի համար:

«Երկու երկրներն ունեն շատ նմանություններ և շատ տարբերություններ: Մենք միայն կշահենք, եթե առճակատման և փոխադարձ վնաս հասցնելու փոխարեն շարժվենք համագործակցության ճանապարհով», - ասել է Չինաստանի փոխնախագահը:

Քիսինջերի փոխանցմամբ, «ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար լայնախոհություն և փիլիսոփայական մտածելակերպ է անհրաժեշտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG