Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել է Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ, հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են Հայաստանի երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն, և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը խոստանում է հանդես գալ հավելյալ հայտարարություններով։
Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։
Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում Հայաստանի դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
«Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:
Ավելի ուշ դեսպանությունը հաղորդեց․ - «Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան»։