Մատչելիության հղումներ

Կիևի պնդմամբ, Ղրիմում 100-ից ավելի քաղբանտարկյալ կա


Ղրիմ, արխիվ
Ղրիմ, արխիվ

«Ռուսաստանը բռնակցված Ղրիմում առնվազն 110 քաղբանտարկյալ է պահում», - այս մասին այսօր Կիևում հայտարարել է թերակղզում Ուկրաինայի ներկայացուցիչ Անտոն Կորինեվիչը (նստավայրը` Խերսոն):

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով, Ղրիմում պահվող բոլոր քաղբանտարկյալների անունները զետեղված են Մոսկվայի հետ գերիների փոխանակման պաշտոնական ցուցակներում:

Գերիների փոխանակման հարցը քննարկվելու է «Նորմանդյան քառյակի»` դեկտեմբերի 9-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը: Բանակցություններին մասնակցելու են Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG