Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին


Պաստառ Ադրբեջանում՝ Հեյդար Ալիև և Իլհամ Ալիև

«Մեծն Հեյդար Ալիևի՝ խորհրդային Ադրբեջանը ղեկավարելու տարիներին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչության թվաքանակը հասել էր 30 տոկոսի», - նախօրեին Սումգայիթ այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Եթե 1982-ին Հեյդար Ալիևը չմեկներ Մոսկվա և շարունակեր աշխատել Ադրբեջանում, ապա ադրբեջանցիների թիվը Լեռնային Ղարաբաղում 10 տարում կարող էր գերազանցել 50 տոկոսը», - նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը Սումգայիթում մասնակցել է քաղաքի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումներին՝ անդրադառնալով նաև այս քաղաքում 1988-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին:

«Սումգայիթում 1988 թվականին տեղի ունեցած անկարգությունները կազմակերպել էին հայ ազգայնականները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի խոսքով՝ Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները «հայ ազգայնականների սադրանքն էին»: «Մենք այդ մասին պետք է բացահայտ կերպով խոսենք, որովհետև երկար տարիներ է, ինչ հայ ազգայնականները փորձում են վատաբանել, վարկաբեկել Սումգայիթը», - ասում էր Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG