Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար


Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի կաթոլիկ տաճարում, Իտալիա, 21-ը նոյեմբերի, 2019թ,

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը գտնվում է Միլան քաղաքում։

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Միլանի կաթոլիկ տաճար, շրջել տաճարով, ծանոթացել պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող տաճարի ճարտարապետությանն ու պատմությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG