Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, 20-ը նոյեմբերի, 2019թ.

Հայաստանի ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, պատվիրակությա կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը հյուրերին ներկայացրել է ՊԱՀՀ-ի կրթական և հետազոտական գործունեությունը, ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի էությունն ու նպատակը:

Դեսպան Թրեյսին բարձր է գնահատել ռազմական մասնագիտական կրթության բնագավառում ՊԱՀՀ-ի իրականացրած մեծածավալ աշխատանքը, կարևորել է հայ-ամերիկյան համագործակցային հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը, այդ թվում՝ նշված բնագավառում: ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառումների մատյանում դեսպան Թրեյսին նշել է իր բարձր գնահատանքը ՊԱՀՀ-ի արդյունավետ գործունեության վերաբերյալ:

Դեսպան Լին Թրեյսին հանդիպել է նաև ՊԱՀՀ-ի դասընթացի ուսումնառողներին, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման ընթացքում Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բ. Անդերսը շարունակել է ՊԱՀՀ-ում իր եռօրյա դասախոսությունը ԱՄՆ սերժանտական համակարգի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG