Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ն կարող է խիստ պատիժ սահմանել Ռումինիայի նկատմամբ


Ռումինացի «երկրպագուները» վիրավորական կարգախոսներ են վանկարկել Ռումինիա-Շվեդիա հանդիպման ընթացքում, Բուխարեստ, 15-ը նոյեմբերի, 2019թ.
Ռումինացի «երկրպագուները» վիրավորական կարգախոսներ են վանկարկել Ռումինիա-Շվեդիա հանդիպման ընթացքում, Բուխարեստ, 15-ը նոյեմբերի, 2019թ.

ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ հետաքննելու է Ռումինիայի և Շվեդիայի ֆուտբոլիստների հանդիպման ընթացքում ռասիզմի դրսևորման հանգամանքը:

Երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականները Եվրո-2020-ի ընտրական F խմբում հանդիպել են նոյեմբերի 15-ին Բուխարեստում:

Շվեդիայի հավաքականը հաղթել է 2:0 հաշվով և ապահովել է Եվրոպայի առաջնությունում հանդես գալու ուղեգիրը:

Խաղի ընթացքում մի խումբ ռումինացի «երկրպագուներ» ռասիստական բնույթի պաստառ են պարզել և վիրավորական կարգախոսներ են հնչեցրել Շվեդիայի հավաքականի սևամորթ ֆուտբոլիստ Ալեքսանդեր Իսակի հասցեին:

Մարզադաշտում հաղորդավարը բարձրախոսով պահանջել է դադարեցնել այդ վանկարկումները:

Ռումինիան այն 12 երկրներից է, որոնք հյուրընկալելու են Եվրոպայի ֆուտբոլի հաջորդ տարվա առաջնությունը:

ՈՒԵՖԱ-ն դեկտեմբերի 12-ին կհրապարակի իր որոշումը:

Ռումինիան ավելի վաղ նմանօրինակ սկանդալի կապակցությամբ արդեն մեկ տարով պայմանական որակազրկվել է և նոր միջադեպից հետո կարող է նույնիսկ կորցնել Եվրոպայի առաջնության խաղերը հյուրընկալելու հնարավորությունը:

Բացի այդ, Ռումինիայի հավաքականը կարող է զրկվել 2020 թվականի մարտին Եվրոպայի առաջնության ուղեգիր ստանալու համար որակավորման հանդիպում անցկացնելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG