Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր ժամանել է Թայլանդ, որտեղ բնակչության շուրջ մեկ տոկոսն է միայն կաթոլիկ:
Թայլանդը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ասիական ուղևորության առաջին կանգառն է: Վատիկանի ղեկավարը Բանգկոկ է այցելում 30 տարվա դադարից հետո առաջին անգամ: Թայլանդում Ֆրանցիսկոս պապը հանդիպում կունենա իշխանությունների ներկայացուցիչների, թագավորի, բուդդիստ առաջնորդների և կաթոլիկ հոգևորականների հետ:
Տեղական կաթոլիկ համայնքներին աջակցելը, կրոնական երկխոսությունը և խաղաղության ուղերձի տարածումը, սրանք են, Վատիկանի փոխանցմամբ, այս այցի գլխավոր նպատակները: Բանգկոկում, մասնավորապես, որը համարվում է սեքս-տուրիզմի առաջատար ուղևորություններից մեկը, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մտադիր է քննարկել նաև մարդկանց առևտրի հարցը: