Մատչելիության հղումներ

Խոսքի ազատությունը կարևորող ռուսաստանցիների թիվն աճում է


«Լևադա կենտրոնը» հարցում է անցկացնում, նոյեմբեր, 2019թ․
«Լևադա կենտրոնը» հարցում է անցկացնում, նոյեմբեր, 2019թ․

Ռուսաստանցիները կարևոր իրավունքների և ազատությունների թվում սկսել են ավելի հաճախ նշել խոսքի, արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատությունը: Այդ մասին են վկայում «Լևադա կենտրոնի» նոր հարցումների արդյունքները:

Վերջին երկու տարվա ընթացքում խոսքի ազատությունը կարևորող ռուսաստանցիների թիվը 34-ից հասել է 58 տոկոսի, Մոսկվայում այն կրկնապատկվել է, իսկ փոքր քաղաքներում և գյուղերում՝ աճել մեկուկես տոկոսով:

Ռուսաստանցիների համար կարևոր իրավունքների և ազատությունների առաջին եռյակում նշվում է կյանքի իրավունքը՝ 78 տոկոս, բժշկական օգնություն՝ 70 տոկոս, և արդար դատարան՝ 64 տոկոս:

Հարցումներն անցկացվել են հոկտեմբերի վերջին երկրի 50 շրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG