Մատչելիության հղումներ

Քսենիա Սոբչակը գլխավորում է Ինստագրամում գովազդից ամենաշատ եկամուտ ստացող ռուսաստանցի բլոգերների ցանկը


Քսենիա Սոբչակ, արխիվ
Քսենիա Սոբչակ, արխիվ

Ռուսաստանցի հեռուստաաստղ, նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը գլխավորում է Ինստագրամում գովազդի միջոցով Ռուսաստանում ամենաշատ եկամուտ ստացող բլոգերների ցուցակը: «Ֆորբս»-ի ռուսաստանյան պարբերականի հաշվարկներով՝ նրա տարեկան եկամուտը կազմում է ավելի քան մեկուկես միլիոն ամերիկյան դոլար:

Վերջին շրջանում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Քսենիա Սոբչակը, ով մտադիր է հաջորդ՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին ևս առաջադրել իր թեկնածությունը, Ինստագրամում հիմնականում գովազդում է հագուստ, խնամքի պարագաներ, զարդեր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական կնքահայրը համարվող Անատոլի Սոբչակի դուստրն անցած նախագահական ընտրությունների թեժ ընտրարշավի ժամանակ անգամ ալկոհոլային խմիչք է գովազդել, ինչի համար կոշտ քննադատության է ենթարկվել ընդդիմախոսների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG