Մատչելիության հղումներ

Անկարան և Թբիլիսին հեշտացնում են մաքսային ձևակերպումների կարգը


Թուրքիա-Վրաստան տնտեսական հանձնաժողովի նիստում Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը ասել է, որ Թուրքիան ընդունել է երկու երկրների միջև մաքսային ձևակերպումների կարգը հեշտացնելու Թբիլիսիի առաջարկը:

Նա նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները 2018-ին կազմել են 1,5 միլիարդ դոլար, կողմերը մտադիր են այն հասցնել 3 միլիարդ դոլարի: Վրաստանի էկոնոմիկայի ու տնտեսական զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, թե կողմերը հնարավորինս կանեն ստորագրված համաձայնագրի բոլոր կետերն իրականացնելու համար:

Թուրք-վրացական տնտեսական հանձնաժողովի նիստը 14 տարվա ընդմիջումից հետո այսօր գումարվել է Անկարայում:

Թուրքիայի և Վրաստանի միջև տնտեսական կապերը խթանելու, երկկողմ հանձնաժողովների հանդիպումներն ակտիվացնելու պայմանավորվածությունը վերջերս ձեռք էր բերվել Թուրքիայի նախագահի ու Վրաստանի վարչապետի Անկարայում կայացած հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG