Մատչելիության հղումներ

Կիևն անընդունելի է համարում ռուսական գազի տարանցման պայմանները


Կիևն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկած պայմանները գազի տարանցման համար: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Ալեքսեյ Օրժելն ասել է, թե բանակցություններն անհրաժեշտ է շարունակել:

Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարեվերջին: Ռուսական «Գազպրոմ»-ը ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերությանը երկու տարբերակ է առաջարկել՝ պայմանագիրը երկարացնել 10 տարով կամ նորը կնքել մեկ տարի ժամկետով: Միաժամանակ, ռուսական կողմը պարտադիր պայման է համարում միջազգային դատարաններ չդիմելու պահանջը:

Նոյեմբերի սկզբին «Նաֆտոգազ»-ը նոր հայց է ներկայացրելՍտոկհոլմի արբիտրաժային դատարան: Կիևը պահանջել է վերանայել գազի տրանզիտի գները և մոտավորապես 12 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել: Ռուսաստանը առաջարկել է դադարեցնել դատական վիճաբանությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG