Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը հերքում է Թրամփի առողջական խնդիրների մասին լուրերը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Անցած շաբաթավերջին 73-ամյա Դոնալդ Թրամփը բժշկական կենտրոն էր գնացել հերթական ստուգման համար, ինչից հետո լուրեր շրջանառվեցին, թե նա առողջական խնդիրներ ունի:

«Չնայած որոշ շահարկումներին, նախագահը որևէ ցավ չունի կրծքավանդակում, որևէ անհետաձգելի կամ սուր խնդիրների հետ կապված բուժում կամ գնահատական չի ստացել», - այսօր հայտնել է Սպիտակ տունը:

Բժշկական հետազոտման արդյունքների մասին ԱՄՆ նախագահը Թվիթերում գրել էր, որ ամեն ինչ հրաշալի է, տուգումները կավարտի հաջորդ տարի:

Հայտնի է, որ Թրամփն անտեսում է քաշ գցելու խորհուրդները և չի կատարում ֆիզիկական վարժություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG