Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկել են պետություն-եկեղեցի հարաբերությունների հարկային ոլորտի հարցերը


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների մասնակցությամբ քննարկվել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող թեմատիկ հինգ ենթախմբերից՝ հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցերը և դրանք կարգավորող օրենսդրական ակտերը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ոլորտին առնչվող խնդիրների շուրջ ակտիվ քննարկման արդյունքում հասնել համաձայնության:

Անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կոմից իրականացվող բարեգործական և ձեռնարկատիրական գործունեություններից առաջացող եկամուտների մասով իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգին:

Կողմերը կարևորել են նման բովանդակային քննարկումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել մնացած բոլոր ենթախմբերում առկա հարցերի շուրջ աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG