Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կառաջադրվի Բելառուսի նախագահական ընտրություններին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, որ 2020-ին նախատեսված նախագահական ընտրություններին կառաջադրի թեկնածությունը: Նա ասել է, որ ընտրությունները հավանաբար տեղի կունենան գալիք տարվա ամռանը:

Լուկաշենկոն լրագրողների հետ զրուցել է նոյեմբերի 17-ին՝ Բելառուսում անցկացվող խորհրդարանական ընտրությունների օրը:

Նա նաև քննադատել է Ռուսաստանին՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի տնտեսական նոր սահմանափակումներ են կիրառվում Բելառուսի դեմ: Նրա խոսքով, քանի դեռ չեն լուծվի Բելառուսին էներգակիրների մատակարարման հարցերը, և չեն հանվի առևտրային արգելքները, Ռուսաստանի հետ ինտեգրման «ճանապարհային քարտեզը» չի ստորագրվի:

Ալեքսանդր Լուկաշենկոն 1994 թվականից մինչ հիմա Բելառուսի անփոփոխ նախագահն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG