Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատար


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։

Նախագահին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը, պաշտոնատար այլ անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG