Մատչելիության հղումներ

Բախումներ Փարիզում ոստիկանների ու ցուցարարների միջև


Փարիզում ոստիկանությունը այսօր արցունքաբեր գազ, ջրանետ մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք նշում էին «Դեղին ժիլետներ» կոչված հակակառավարական ցույցերի մեկ տարին:

Ցուցարարները աղբարկղեր են հրկիզել, ոստիկանների վրա քարեր նետել, երկու մեքենա են կողաշրջել՝ բարիկադներ կառուցելու համար:

Ոստիկանությունը հաղորդում է, որ ավելի քան երեք տասնյակ ցուցարար բերման է ենթարկվել:

Մեկ տարի առաջ «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերը սկսվեցին վառելիքի գները թանկացնելու կառավարության որոշման դեմ ու արագորեն տարածվեցին՝ ընդգրկելով նաև սոցիալական այլ խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG