Մատչելիության հղումներ

Առնվազն 2 զոհ Բաղդադի կենտրոնում իրականացված պայթյունի հետևաքով


2 զոհ, 12 վիրավոր Բաղդադի կենտրոնում ուրբաթ երեկո իրականացված պայթյունի հետևանքով: Ականապատված մեքենան պայթեցվել է հակակառավարական ցույցերի ճամբարի մոտ:

Հոկտեմբերի 1-ից Իրաքի մայրաքաղաքում ու երկրի մյուս բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում ավելի քան 300 մարդ է զոհվել՝ հիմնականում ոստիկանների ու անվտանգության ուժերի կրակոցներից:

Դժգոհությունների պատճառը կոռուպցիան է, գործազրկությունը, աղքատությունը, ցուցարարները կառավարությանը մեղադրում են բնակչության մեծ մասի կենսական խնդիրները լուծելու անկարողության մեջ: Շիա մահմեդական հոգևոր առաջնորդները աջակցություն են հայտնում ցուցարարներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG