Մատչելիության հղումներ

Վարչապետը կարևորել է թվայնացված պլատֆորմերի փոխգործակցության ապահովումը


Թվայնացման վերաբերյալ խորհրդակցություն Հայաստանի կառավարությունում, 15-ը նոյեմբերի, 2019թ.
Թվայնացման վերաբերյալ խորհրդակցություն Հայաստանի կառավարությունում, 15-ը նոյեմբերի, 2019թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի թվայնացման օրակարգի և իրականացման տեսլականի վերաբերյալ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ թվայնացումը ՀՀ կառավարության առաջադրած կարևորագույն խնդիրներից է։

«Ցավոք, այսօր էլ Հայաստանում կան թվայնացված պլատֆորմեր, որոնք, սակայն, փոխգործակցության խնդիր ունեն, այսինքն՝ մի համակարգը մյուս համակարգի հետ չի կապվում, և տեղեկությունները համադրելու առումով պրոբլեմներ են առաջանում»,- հավելել է վարչապետը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը զեկուցել է Հայաստանի թվայնացման օրակարգի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Հ. Արշակյանի խոսքով՝ ներկայում պետական կառավարման մարմիններում իրականացվում է գործող թվային համակարգերի, հարթակների կիրառելիության գույքագրման գործընթաց, որի նպատակը դրանց փոխգործելիության ապահովումն է:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական տեսլականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG