Մատչելիության հղումներ

«Վենետիկի հեղեղումը հարվածել է մեր երկրի սրտին»


Իտալիա - Սուրբ Մարկոսի հեղեղված հրապարակը, Վենետիկ, 13 -ը նոյեմբերի, 2019թ.
Իտալիա - Սուրբ Մարկոսի հեղեղված հրապարակը, Վենետիկ, 13 -ը նոյեմբերի, 2019թ.

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն արտակարգ դրություն է հայտարարել Վենետիկում, որտեղ աննախադեպ հեղեղումն աղետալի վիճակ է ստեղծել:

Վարչապետն ասել է, որ կառավարությունը Վենետիկին արդեն հատկացրել է 20 միլիոն եվրո՝ վերականգնման ամենատարրական գործողությունների համար, առաջիկայում կհատկացվեն նոր միջոցներ:

Վենետիկի ավելի քան 85 տոկոսը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Այս շաբաթ ջրի բարձրությունը հասել է 1 մետր 87 սանտիմետրի, դա ամենաբարձ նիշն է 1966 թվականի աղետալի հեղեղումից հետո:

Վենետիկի շրջանում զոհվել է 2 մարդ: Իշխանությունը կարգադրել է փակել բոլոր դպրոցները, Վենետիկի կենտրոնը և հարակից բոլոր կղզիները:

Վարչապետ Կոնտեն ասել է, որ «հեղեղումը հարվածել է մեր երկրի սրտին»:

Մինչդեռ, ենթադրվում է, որ այսօր և առաջիկա օրերին հեղեղումները կշարունակվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG