Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարին ընդունել է Հարավային Կորեայի նախագահը


ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում այսօր ընդունել է նախագահ Մուն Ջե Ին:

Ավելի վաղ Էսպերը բանակցել է իր հարավկորեացի պաշտոնակից Յուն Կայ-Դուի հետ:

Պենտագոնի ղեկավարի փոխանցմամբ, Հարավային Կորեան պետք է ավելացնի ամերիկյան զորքերի տեղակայման համար տրամադրած ֆինանսական միջոցները:

Բացի այդ, Էսպերը նշել է, որ հարավկորեացիները հետախուզության ոլորտում պետք է տեղեկություններ փոխանակեն ռազմավարական դաշնակից Ճապոնիայի հետ, ինչը վերջին ժամանակաշրջանում՝ երկու երկրների սրված հարաբերությունների հետևանքով, գրեթե տեղի չի ունենում:

Միացյալ Նահանգները Հարավային Կորեայում տեղակայել է 28 հազար 500 զինծառայող: Ամերիկյան զորամիավորման նպատակը Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի ագրեսիայից պաշտպանելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG