Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Ջո Բայդենի և նրա որդու գործը քննած դատախազը պաշտոնանկ է արվելու


Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկա, արխիվ

Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան ասել է, որ Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու գործը քննած դատախազը պաշտոնանկ է արվելու։

Ջո Բայդենը և նրա որդին` Հանթերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հիմքերի քննության գործընթացում գլխավոր գործող անձանցից են։

Ռյաբոշապկան «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time հեռուստանախագծին հայտնել է, թե դատախազը պաշտոնանկ է արվելու, քանի որ չի կարողացել հանձնել դատախազական մասնագիտական քննությունը, ինչը պահանջում է գործող օրենսդրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG