Մատչելիության հղումներ

Արցախում մեքենան ընկել է գետը, կա երեք զոհ


Լուսանկարը Արցախի ոստիկանության լրատվական ծառայության
Լուսանկարը Արցախի ոստիկանության լրատվական ծառայության

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ երեկ երեկոյան դժբախտ պատահարի հետևանքով երեք հոգի մահացել է։

Արմավիրի մարզի բնակիչ, 1978թ. ծնված Մ. Ղ.-ի կողմից վարած «Mersedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենան Շահումանի Զուար համայնքի տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամաս տանող ավտոճանապարհին գտնվող կամրջից ընկել է «Թութխուն» գետի մեջ։

Վարորդը և ուղևորները` Երևանի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Հ.-ն և Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Ա.-ն, մահացել են: Ստուգմամբ զբաղվում է Արցախի քննչական կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG