Մատչելիության հղումներ

Գերմանիայում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ են ձերբակալվել


Գերմանիա, ոստիկաններ, արխիվ
Գերմանիա, ոստիկաններ, արխիվ

Գերմանական ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները:

Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածները կասկածվում են Ադրբեջանից Գերմանիա ապօրինի ճանապարհով միգրանտներ տեղափոխելու մեջ:

«Թուրան»-ի տվյալներով՝ կասկածյալները, որոնց թվում նաև ընդդիմադիր ակտիվիստներ են, Գերմանիայում զբաղվել են իրավապաշտպան գործունեությամբ, մասնավորապես՝ իրավաբանական աջակցություն են տրամադրել ադրբեջանցի փախստականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG