Հունգարիայում այսօր մեկնարկել է «Իսլամական պետության» խմբավորումներից մեկի հրամանատարի դատավարությունը: Ամբաստանյալի ազգանվան միայն սկզբնատառն է նշում՝ Հասան Ֆ:
Նա մեղադրվում է ահաբեկչության և մարդկության դեմ գործած հանցագործությունների հոդվածներով: Ըստ մեղադրանքի՝ նա առնչություն ունի 2015-ին Հոմս քաղաքում կատարված տասնյակ մարդկանց սպանությունների հետ:
Դատախազի ներկայացրած տվյալներով, նրա խմբավորումը նախապես կազմված ցուցակով տնից տուն է գնացել ու գնդակահարել մարդկանց: Հասան Ֆ-ն Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալվել է անցած տարեվերջին: